Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում 

Չեմ կիսում Արծվիկ Մինասյանի տեսակետը. ոչ ոք իրավունք չունի ուրիշի վրա բռնանալու. Կիրո Մանոյան

Հասարակություն

«Ես չեմ կիսում իմ ընկեր Արծվիկ Մինասյանի՝ ձեր մեջբերած անձնական համոզումը, որովհետեւ գտնում եմ, որ մեր երկրում ոչ ոք՝ ո՛չ սովորական անհատ-քաղաքացի եւ կամ իշխանավոր-իրավապահ իրավունք չունի ուրիշի վրա բռնանալու»,- պատասխանելով գրող Վահան Իշխանյանի հարցին, թե արդյոք կիսում է իր կուսակից Արծվիկ Մինասյանի տեսակետը DIY ակումբը հրդեհելու կապակցությամբ, Facebook սոցցանցի իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

Հիշեցնենք, որ անդրադառնալով ակումբը պայթեցնողներին, Մինասյանն ասել էր. «Տվյալ դեպքում ես համոզված եմ, որ այդ երիտասարդները շարժվել են մեր հասարակության և ազգային գաղափարաբանության համատեքստում, ճիշտ ձևով»։ 

«Այլապես՝ եթե յուրաքանչյուրս իր կարծիքների, նախասիրությունների կամ ատելությունների համար սկսի բռնություն կիրառել աջ ու ձախ՝ կունենանք լրիվ քաոս եւ անիշխանություն, այլ խոսքով՝ կկորցնենք պետությունը, չի մնա հասարակություն, ժողովուրդ, ազգ եւ դրանց հետ կապված ամեն ինչը։ Ինչ-ինչ պատճառաբանություններով անհանդուրժողական մոտեցումով՝ չի կարելի ազատ քաղաքացիների արդար երկիր կառուցել։ Միաժամանակ, չեմ կիսում այս հարցը քաղաքականացնելու ճիգերը՝ ուղղված ՀՅԴ-ի դեմ։ Ինձ թվում է, որ հանդուրժողականության անունով հանդես եկողներից որոշները իրենք են կանխակալ անհանդուրժողականություն ցուցաբերում պարզապես, որովհետեւ խնդրին առնչվողներից ոմանք ՀՅԴ-ի անդամ են. նույնն է՝ թէ այդ մարդկանց ազգությամբ հայ կամ քրիստոնյա լինելու համար մեղադրեն ամբողջ հայությանը եւ բոլոր քրիստոնյաներին։ Ինձ թվում է, որոշ շրջանակներ հարմար առիթ գտան մեկ կողմից հասարակության գոնե մի հատվածի ուշադրությունը շեղելու երկրում առկա բազմաթիվ եւ ծանրակշիռ խնդիրներից, մյուս կողմից՝ հարվածի տակ դնելու Դաշնակցությանը, ով թեեւ խորհրդարանական ընտրություններից աթոռների տեսքով եղավ ամենաշատ կորցնողը, բայց շնորհիվ իր վարած փայլուն քարոզարշավին՝ կարեւոր ընտրախավ ձեռք բերեց։

ՀՅԴ-ի դեմ այս քարոզչությունը հասավ նրան, որ դաշնակցական երիտասարդներ սկսեցին հայտարարել. «Եթե ազգդ, հայրենիքդ ու ընտանիքդ ուզում ես պաշտպանել թշնամուց, գյոթից, ու դավաճանից ուրեմն Ֆաշի՞ստ ես: Եթե այդպես է ապա ես ֆաշիստ եմ, նացիստ ու ցեղակրոն»։ Նման տեսակետ ունեցող իմ երիտասարդ կուսակիցներին ու մեր համակիրներին խորհուրդ կտայի, թե ամենալավն ու ամենաճիշտը դաշնակցակա՛ն լինելն է. այսինքն՝ ազգային, սոցիալիստական, ժողովրդավար եւ հեղափոխական, ու բոլոր ուժերով պայքարել հայ ազգի քաղաքական-տնտեսական, ընկերային-մշակույթային բովանդակ շահերի պաշտպանության համար, ձգտելով Հայ Դատի լուծմանը.- ամբողջական հայությամբ՝ ամբողջական հայրենիքի կերտմանը։ Այլ խօսքով՝ հակաֆաշիստ, հականացիստ ու ո՛չ ցեղակրոն։ Պետք չէ տուրք տալ ուրիշների քարոզչությանը եւ ընկնել իրենց լարած թակարդի մեջ՝ գործածելով իրենց կարծրատիպերը, հատկապես երբ ունես քո՝ ՀՅԴ-ի սեփական հստակ գաղափարախոսությունը։

Առիթից օգտվելով, ուզում եմ նաեւ անդրադառնալ այս հարցի շուրջ Սփյուռքում ստեղծված արձագանգներին, հատկապես՝ Հյուսիսային Ամերիկայում։ Փաստ է, որ այդ արձագանգը բնականաբար նաեւ ազդված է տեղի քաղաքական մթնոլորտից, քաղաքական օրակարգից։ Տեղերում քաղաքական մթնոլորտի եւ օրակարգի բնական ազդեցությունն է նաեւ պատճառը այն փաստի, որ այս հարցը նույն ձեւի հնչեղություն չունեցավ Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում։ Հյուսիսային Ամերիկայում արձագանգողների մեջ էլ կան երկու խմբեր. մեկը՝ փորձում է առիթից օգտվել եւ ՀՅԴ-ի դեմ իր կեցվածքը «հիմնավորել», մյուսը՝ առավելաբար դաշնակցական երիտասարդներ, ովքեր կատարվածների մեջ տեսնում են իրենց անդամակցած կամ համակրած կուսակցության սկզբունքների խախտում։ Ինձ հետաքրքրողը այս երկրորդ խումբն է, որովհետեւ նրանք իսկապես սրտացավ են եւ նրանց համար հարցը սկզբունքային ու գաղափարական է։ Այս երիտասարդներին խորհուրդ կտայի չվհատվել, չհիասթափվել եւ չհուսահատվել. ճիշտ ձեւով շարունակել ընդհանուր գաղափարական պայքարը, հաշվի առնելով ու գիտակցելով, որ խնդիրների առկայությունն է այդ գաղափարական պայքարի պատճառը, այլապես՝ եթե ամեն ինչ լիներ իդեալական վիճակում՝ գաղափարական պայքարի կարիք չեր էլ լինի։ Նաեւ՝ կարեւոր է հաշվի առնել տարբեր հասարակություններում մտածողությունների հոլովույթի հանգրվանների տարբերությունները եւ այդ գաղափարական պայքարը համապատասխանեցնել այդ քաղաքական իրականություններին։ Այլապես՝ գաղափարական անշահախնդիր պայքարը ոչ միայն օգտակար կարող է չլինել, այլ ընդհակառակը՝ կարող է նույնիսկ վնասել բուն նպատակին։

Ահա այսքան երկար պատասխան՝ ձեր կարճ հարցին, բայց դա բխում է խնդրի բազմաշերտ ու բազմակողմանի էությունից»,- հավելել է Կիրո Մանոյանը։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ամենադիտված