Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում ահաբեկչության վտանգ կա. ոստիկանությունը փակել է փողոցները
Թուրքիա
Թուրքիայի Գազիանթեփ (Այնթապ) քաղաքում ոստիկանությունն անվտանգության խիստ միջոցառումներ է ձեռնարկել' կապված ահաբեկչության մասին հետախուզական տվյալների հայտնվելու հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Մասնավորապես, հսկողությունն ուժեղացվել է մզկիթների ու գլխավորապես կենտրոնական Ուլու մզկիթի շուրջ: Ճանապարհները երթևեկության համար փակվել են, ուրբաթօյա նամազի (աղոթքի) համար մզկիթ եկածները ներս են առնվել միայն մանրամասն զննումից հետո:
Դատարկվել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակները' հաշվի առնելով, որ դրանք ևս կարող են լինել թիրախում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)