Եթե հրավեր լինի, առանց մտածելու նորից կգնամ. Նունե Եսայանը՝ Թուրքիայում տեղի ունեցած համերգի մասին
Գիտություն և Մշակույթ
«Աահմանները քաղաքականորեն փակ են, բայց մեր սրտերը բաց են: Որ ասում եմ «մեր», նկատի ունեմ արվեստն ու արվեստագետը: Արվեստագետի սիրտը բոլորի առաջ է բաց: Չի ասվում, որ հայի սիրտը բաց է թուրքի առաջ: Այդպիսի բան ասողը պետք է տասը անգամ մտածի, նոր ասի: Ես շատ լավ գիտեմ ինչ եմ խոսել ու պատասխանատու եմ իմ ասածի համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց երգչուհի Նունե Եսայանը՝ հավելելով, որ եթե հրավեր լինի, առանց մտածելու նորից կգնա:
Հիշեցնենք, որ էլեկտրոնային պարբերականներից մեկը Նունե Եսայանի՝ Թուրքիայում տեղի ունեցած համերգից հետո «Եսայանը թուրքի առջև 13 հազարով սիրտ է բացում» վերնագրով հոդված էր գրել, ինչից հետո էլ բարձրացել էր այս ամբողջ աղմուկը: Նունե Եսայանի խոսքով՝ ինքը չի պատրաստվում պատժել հոդվածը գրած լրագրողին:
«Սա անխելք քայլ է եղել: Յուրաքանչյուր խմբագրություն պետք է հետևի, թե իր լրագրողները ինչով են զբաղված: Համարենք, որ թյուրմիացություն է եղել, անմիտ քայլ է եղել: Գումարի մասին է խոսքը գնում և անձնական էթիկայից դուրս քայլ է, և ոչ մի լրագրող իրավունք չունի հարցնել, թե արտիստը ինչքան է աշխատում և գրել մի գումար, որ իրականությանը չի համապատասխանում»,- նշեց Եսայանը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում