Superjet-100 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածներից 15-ը ճանաչորոշվել են
Աշխարհ
Մասնագետները ճանաչորոշել են Superjet-100 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածներից 15-ի ինքնությունը, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ Տեղական ոստիկանության տվյալներով՝ զոհվածների մեջ են 13 ինդոնեզացի և երկու արտասահմանցի, որոնց քաղաքացիությունը դեռ չի նշվում։
Միևնույն ժամանակ, РИА Новости-ն հայտնում է, որ ճանաչորոշվածների մեջ 10 կին է և 5 տղամարդ։ ՌԴ քաղաքացիների վերաբերյալ տվյալների գործակալությունը չի տիրապետում։
Ընդհանուր առմամբ, կործանված ինքնաթիռում եղել է 45 մարդ, այդ թվում՝ ՌԴ 8 քաղաքացի։ Նրանք ճանաչումը տարվում է ԴՆԹ-անալիզի և անձնական փաստաթղթերի ուսումնասիրության միջոցով։
Ավելի վաղ, «Սուխոյ» ընկերության ներկայացուցիչը հայտարարել էր, որ ռուսաստանցիներին նախօրոք արդեն ճանաչորոշել են նրանց հարազատների կողմից Մոսկվայից ուղարկված բժշկական քարտերի օգնությամբ։ Նշվում էր նաև, որ Ռուսաստանը Ինդոնեզիա է ուղարկել ուղևորների արյան նմուշներ։ Ընկերության տվյալներով, համաքաղաքացիների աճյունների պահպանության համար ռուսական կողմը ձեռք է բերել նաև հատուկ սառնարան-կոնտեյներներ։
Հիշեցնեն, որ Sukhoi Superjet-100 ինքնաթիռը կործանվել է մայիսի 9-ին ցուցադրական թռիչքի ժամանակ՝ բախվելով Սալակ լեռան ուղղահայաց լանջին ինդոնեզական Ճավա կղզու արևմտյան հատվածում։ Երկու սև արկղերից առայժմ հայտնաբերվել է միայն մեկը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ