Շակիրան ճանաչվել է «Տարվա մարդ»
Աշխարհ
Շակիրան ճանաչվել է «Տարվա մարդ»՝ այս ամիս տեղի ունեցած "Latin Grammy'' մրցանակաբաշխության ժամանակ: Աշխարհի ամենասեքսուալ և գրավիչ կանանցից մեկի՝ նման կոչում ստանալու պատճառները շատ են։
Նախ, սկսելով տարին փոփ-երգչուհու կարգավիճակում՝ Շակիրան ավարտում է 2011-ն՝ արդեն որպես ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի՝ կրթության գծով խորհրդական: Այս փաստը շլացուցիչ շողք է գցում երգչուհու մնացած նվաճումների վրա, որոնք ևս քիչ չեն. մեծ վաճառքներ ունեցող "Sun Comes Out'' ձայնասկավառակ, "Twitter"-ում 10 միլիոն հետևող և 41 միլիոն «լայք» "Facebook"-ում:
"Billboard"-ի լրագրողներից մեկի՝ երգչուհու ապագա պլանների մասին հարցին Շակիրան հետևյալն է պատասխանել. «Արդեն սկսել եմ աշխատել նոր երգերի վրա. երկու՝ Մայամիում և Բարսելոնում գտնվող ստուդիայում եմ ձայնագրելու դրանք: Պատրաստվում եմ համագործակցել տարբեր պրոդյուսերների և երաժիշտների հետ: Շատ եմ կարոտել ձայնագրման ստուդիան, երգեր ձայնագրելու կարիք եմ զգում»:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ