Հայրս ցանկանում է քրոջս վաճառել ստրկության. Facebook-ի օգտատեր
Հասարակություն
Facebook սոցիալական ցանցի օգտատերերից մեկն այսօր, ի պատասխան Էդուարդ Շարմազանովի, գրում է.
«Սաստիկ քրիստոնյա պարոն Շարմազանով,
Հավատարիմ լինելով Հին Կտակարանի պատգամներին ու խորհուրդներին՝ հայրս ցանկանում է քրոջս վաճառել ստրկության (Ելք 21:7): Քույրս երեք առողջ երեխաների մայր է, անթերի խոսում է անգլերեն, անզուգական խոհարար է: Ձեր կարծիքով հայրս ի՞նչ գնով պետք է վաճառի նրան:
Իմ տնօրենը հաճախ պնդում է, որ մենք աշխատենք նաև կիրակի օրերին: Հին Կտակարանը շատ հստակ նշում է, որ կիրակի օրն աշխատողը պետք է ենթարկվի մահապատժի (Ելք 35:2): Խնդրում եմ պարզաբանեք. ես բարոյապես պարտավորված եմ տնօրենիս սպանե՞լ, թե՞ կարելի է պարզապես զանգել ոստիկանություն:
Գյուղում մեր հարևան տիկին Ալվարդը, սուրճի բաժակ նայելով, մարդկանց իրենց բախտի մասին է պատմում: Հին Կտակարանը տիկին Ալվարդին էլ է դատապարտում մահվան՝ քարկոծման միջոցով (Ղևտական 20:27): Հիմա հարց. մեր ամբողջ գյուղը պիտի անպայման ներկա լինի՞ արարողությանը, թե՞ ընդամենը մի քանի հոգով պիտի քյարփինջ նետենք Ալվարդ ծյոծյայի վրա:
Իրականում, լինելով պետական պաշտոնյա, Ձեր միակ Աստվածաշունչը պիտի լինի ՀՀ Սահմանադրությունը: Մեր երկիրը կրոնապետություն ՉԷ ու էդ ձեր կրոնաբարոյափիլիսոփայական ծակ խորհուրդներով գնացեք Մահմուդ Ահմադինեջադի հետ կիսվեք:»


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը