Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր Ռուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունը Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները 

Կարեն Կարապետյանը թափ է հավաքում հակասական միջավայրում

Վերլուծական

Անցնող շաբաթվա իրադարձությունների առանցքում դարձյալ կառավարությունն էր՝ արդեն կատարված և սպասվելիք կադրային փոփոխություններով, կաբինետի առաջնահերթությունների ու ծրագրերի շուրջ կանխատեսումներով: Նաև քաղաքական ինտրիգները, որոնք մասնավորապես պայմանավորված են Կարեն Կարապետյանի և ՀՅԴ-ի չկարգավորվող հարաբերություններով: Ինչպեսև կանխատեսել էի այս հարցում միջանկյալ մի լուծում գտնվեց, որը կգործի մինչև խորհրդարանական ընտրությունները: Վարչապետն այս պատմությունից պարզերես դուրս եկավ այն իմաստով, որ իր համար առաջնային համարվող տնտեսական բլոկում դաշնակցական Արծվիկ Մինասյանն, այնուամենայնիվ, չվերանշանակվեց: Մյուս կողմից, եթե Մինասյանը պահպանում է նախարարական կարգավիճակը թեկուզև Էկոլոգիայի նախարարությունում, սա խոսում է նախարարությունները «սորտավորելու» ոչ այնքան ճիշտ մոտեցման մասին: ՀՅԴ-ի հետ կապված  պատմությունը փաստեց նաև, որ կադրային քաղաքականության մասով հարաբերական են նոր վարչապետի ազատության մասին պնդումները: Կարեն Կարապետյանն առայժմ չունի քաղաքական և հանրային այնպիսի հենարան, որ կարողանա չեղարկել Սերժ Սարգսյան-ՀՅԴ պայմանավորվածությունը:

Ավանդական կուսակցությունը պահպանեց իր երեք նախարարական պորտֆելները, այսինքն՝ այն վարչական ֆինանսական ռեսուրսները, որոնք նրան թույլ կտան հաջորդ տարի ևս  ներկայացված լինել խորհրդարանում: Սակայն, ՀՅԴ-ն վերջնականապես կորցրեց իր քաղաքական դեմքն ու սկզբունքայնությունը: Սոցիալիստ ընկերներին հետաքրքրում է իշխանությունն ու փողը, և  նրանց համար նույնիսկ անկարևոր է դառնում, թե իրենց ներկայացուցիչը որտեղ և ինչ պայմաններով է նախարար դառնում:

Սակայն վերադառնամ Կ. Կարապետյանին և կատարեմ մեկ դիտարկում ևս: «Պրիմիտիվ գողություն», «ժանգոտած կառավարման համակարգ» արտահայտություններով նա դիպուկ բնորոշում է ընթացիկ վիճակը, սակայն այնպիսի տպավորություն է, թե Կարեն Կարապետյանի մոտ բացակայում է առաջիկա գործողությունների հստակ ծրագիր, և նա ընթացքում է որոշակի սրբագրումներ կատարում իր քայլերում: Օրինակ, կաբինետի 1/3-ում արդեն արված էին նշանակումները, երբ նա նախաձեռնեց կառավարության կառուցվածքային փոփոխությունները:

Սա պայմանավորված է կամ գործողությունների հստակ ծրագրի բացակայությամբ, կամ էլ այն հանգամանքով, որ Կ. Կարապետյանը ժամանակ է շահում՝ համակարգից եկող ինչ-որ մարտահրավերներ հաղթահարելու և ավելի անկաշկանդ գործելու համար:

Երկրորդ վարկածն անշուշտ տեղ ունի, եթե հիշենք նույն ՀՅԴ համառությունը, կամ հենց Գագիկ Բեգլարյանի դեմարշը, երբ նա չժամանեց նոր նախարարի ներկայացմանը: Ինչևէ արձանագրեմ, որ միջանկյալ է նաև վարչապետի ներկայացրած կառուցվածքային փոփոխություները: Նախարարությունների թիվը 20-ից դարձավ 19-ը, սակայն ըստ նոր սահամանադրության  չպետք է գերազանցի 17-ը:

Ըստ ամենայնի Կարապետյանին չի հաջողվել գնալ համապարփակ բարեփոխման, որովհետև որոշ նախարարների թեկուզև միջանկյալ պաշտոնավարման համար, նա ստացել է «ազդեցիկ խնդրանքներ»: Կառուցվածքային ռեֆորմի մյուս անկատարությունն այն է, որ լուծում չտրվեց կառավարության առընթեր յոթ մարմինների ճակատագրին, ավելին, այդ թիվը մեկով ավելացավ ի հաշիվ քաղաքաշինության նախարարության լուծարման: 2018-ին դարձյալ նոր սահանադրության ուժով առընթեր մարմիններն ու կոմիտեները պետք է վերացվեն` տարալուծվելով նախարարությունների կառուցվածքում:

Կ. Կարապետյանն առաջնահերթույթուն է համարում նաև պետական ծախսերի կրճատումը, սակայն ակնհայտ է, որ կարճ ժամկետում հնարավոր չի լինի վերանայել հին տրամաբանությամբ կազմված հաջորդ տարվա բյուջեի նախագիծը: Անշուշտ դժվար է լինելու նոր քաղաքականություն իրականացնել քրեաօլիգարխիկ կնիք ունեցող բյուջեով:

Սակայն կառավարության վերջին նիստը մեկ դրական սիգնալ տվել է: Կ. Կարապետյանն ընդամենը մեկ, բայց բովանդակային նախադասությամբ անդրադարձել է խաղողի մթերումների հարցին: Այն դրական ազդակ հանդիսացավ, և սոցիալական բունտի խորհրդանիշ դարձած Աղավնաձորում, գոնե ժամանակավորապես դադարեցին տարերային հուզումները:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրըԼիոնել Մեսսին կարող է անսովոր պաշտոն ստանձնել Արգենտինայի հավաքականումԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ)
Ամենադիտված