Հայաստանի քաղաքացիների առջև կանգնում է լայն հակաֆաշիստական ռազմաճակատի ձևավորման անհրաժեշտություն. Արա Նեդոլյան
Հասարակություն
Լուրեր.com-ի հետ զրույցում մեկնաբանելով DIY ակումբի պայթեցման կապակցությամբ ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանի հայտարարությունները և ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի՝ նույն հարցի վերաբերյալ հրապարակավ արտահայտած մտքերը , հրապարակախոս Արա Նեդոլյանն ասաց.
«Արծվիկ Մինասյանի, Էդուարդ Շարմազանովի հրապարակային նացիստական ելույթները և ահաբեկչությւան բացահայտ սատարումը ազդարարում են, որ այն փոփոխությունը, որի մասին խոսում էր Սերժ Սարգսյանը, վերջապես դառնում է իրականություն. խորհրդանական ընտրությունների լիակատար կեղծումից հետո մենք հայտնվել ենք մի նոր երկրում, որտեղ բռնությունը, մարդու իրավական անպաշտպանվածությունը արդեն դառնում են բացահայտ ներկայացվող իշխող նորմ: Հակապետական, հակաօրինական ու հակասահմանադրական բնույթի մարդատյաց կրոնա-ցեղային քարոզչությունը իշխող կուսակցության ներկայացուցչի կողմից կրում են ծրագրային բնույթ, ինչպես և, համոզված եմ, ինքը՝ DIY ակումբի նկատմամբ ահաբեկչական գործողությունը:
Այս պայմաններում Հայաստանի քաղաքացիների առջև կանգնում է լայն հակաֆաշիստական ռազմաճակատի ձևավորման անհրաժեշտություն, անկախ քաղաքական ու գաղափարական տարբերություններից ու հակասություններից, հանուն քաղաքակրթական տարրական արժեքների պահպանմանն ու վերահաստատմանը: Համոզված եմ, որ այդ, ավելի ու ավելի պարզ երեևացող անհրաժեշտությունը կառաջացնի քաղաքական մի նոր գործընթաց, հասրակության մի նոր համախմբում»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը