Սաակաշվիլին համաձայնել է, որ իր գոյությունն «անոմալիա» է
Վրաստան
Վրաստանի նախագահ Միխաիլ Սաակաշվիլին ընդունել է, որ իր գոյությունն «անոմալիա» է, հաղորդում է Regnum-ը: Այդ մասին նա հայտարարել է ԱՄՆ կատարած այցի ժամանակ, երբ համալսարաններից մեկում հանդես է եկել «Վրաստանի ժողովրդավարական տրանսֆորմացիա. Սովետական Միության նախկին երկրների համար նախադեպ»:
Սաակաշվիլին հիշեցրել է, որ իրեն «անոմալիա» է անվանել ռուսական ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը: Հավանաբար Սաակաշվիլին ի նկատի է ունեցել Լավրովի այն հայտարարությունը, որ «Վրաստանի նախագահը պաթոլոգիա և անոմալիա է՝ վրացի ժողովրդի ֆոնին»:
Սաակաշվիլին դասախոսության ժամանակ համաձայնել է այդ ձևակերպման հետ, սակայն այն մեկնաբանել է յուրովի: Նրա խոսքերով, ժամանակակից Վրաստանն ու դրա ղեկավարությունը կարելի է համարել անոմալիա, քանի որ «Ռուսաստանը ծրագրում էր ոչնչացնել այն, սակայն ապարդյուն»:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ