Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Սերժ Սարգսյանի հին ու նոր համակարգերի հակադրությունը

Վերլուծական

Անզեն աչքով անգամ տեսանելի է, որ Սերժ Սարգսյանը փորձում է իր համար քաղաքական ինստիտուցիոնալ նոր հենարաններ ստեղծել՝ շրջանցելով ՀՀԿ-ին: Դրա դրսևորմանը ականատես եղանք թե՛ նախարարների նշանակման գործընթացում, թե՛ նախագահի աշխատակազմում, որտեղ կադրային նշանակումները ֆունկցիոնալ առումով խիստ նպատակային են:

Եթե Սերժ Սարգսյանը չի վստահում ՀՀԿ-ին, ապա դրա համար պատճառներ ունի: Հիմնական պատճառը կարող է լինել հենց քաղաքական անվստահությունը: 2000-ականների սկզբից ՀՀԿ-ն ոչ թե իշխանության քաղաքական պատասխանատուն է, այլ համակարգին սերտաճած, նրանում ներծծված մի կառույց:

Եթե Սերժ Սարգսյանը եկել է այն համոզման, որ քրեաօլիգարխիկ համակարգն արդեն սպառնում է ոչ միայն երկրի զարգացմանը, այլև հենց իր անձնական իշխանությանն, ապա իրենից պետք է օտարի նաև ՀՀԿ-ին: Այլ կերպ չի կարող լինել, որովհետև այսօր գործ ունենք ոչ թե կառավարող կուսակցության, այլ քաղաքական մի խմբի հետ, որը քաղաքակիրթ ցուցանակ է հենց քրեաօլիգարխիան ապահով քողարկելու համար: ՀՀԿ-ի բարեփոխմանը Սարգսյանը նույնպես կանդրադառնա, բայց համակարգային տրանսֆորմացիայի մեկ այլ փուլում, երբ մյուս ինստիտուտների ֆունկցիոնալ դերակատարությունը հստակեցված կլինի:

Երկրում տեխնոկրատների կառավարության ստեղծմանը զուգահեռ, քաղաքական մոդելավորման գործառույթը տեղափոխվում է պետության ղեկավարի աշխատակազմ: ՀՀԿ-ում չկա մտավոր այն ներուժը, որը զբաղվի քաղաքական գործընթացների պլանավորմամբ, մոդելավորմամբ: ՀՀԿ-ն ընդամենը կատարող է լինելու, դառնալու է քաղաքական պրոյեկտի մի մաս: Տնտեսական մենեջմենթով զբաղվելու է վարչապետ Կարեն Կարապետյանն իր թիմով, քաղաքական մենեջմենթով՝ նախագահի աշխատակազմը: Այնքան էլ էական չէ՝ Վիգեն Սարգսյանը կմնա՞ իր պաշոնում, թե կտեղափոխվի կառավարություն, որովհետև արդեն գծագրվել է ինստիտուցիոնալ կադրային այն բազան, որը կոչված է կյանքի կոչել Ս. Սարգսյանի քաղաքական պրոյեկտները:

Վերցված է Ռուսաստանի մոդելը, որտեղ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը ղեկավարում է այսպես կոչված «ուղեղային կենտրոնը», համակարգում է ներքաղաքական բլոկը: Այդ պաշտոնը վստահվել է Ալեքսան Հարությունյանին, ով անշուշտ քաղաքական հմուտ մենեջեր է և մեծապես նպաստել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հաջողություններին:

Այդ նույն տրամաբանության մեջ պետք է դիտարկել նաև հասարակական ճանաչված գործիչ, լրագրող Տիգրան Հակոբյանի նշանակումը հեռուստառադիոընկերության խորհրդում: Հակոբյանը կայուն արժեքներ ունեցող մտավորական է, ով Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում ղեկավարել է հեռուստառադիոյի ոլորտը, ապա էֆեկտիվ համակարգել է առաջին նախագահի 2008-ի ընտրական կամպանիայի քարոզչությունը: Մակերեսային և սուբյեկտիվ կլինի Հարությունյանի և Հակոբյանի անունները կապել Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ՝ հեռուն գնացող քաղաքական ենթադրություններով:

Նախ հայաստանյան համակարգը հարաբերական է դարձնում մարդու անխախտ պատկանելիությունը քաղաքական որևէ թիմի կամ ներիշխանական ինչ-որ խմբավորման: Կոնկրետ Ալեքսան Հարությունյանը ու Տիգրան Հակոբյանն ապացուցել են, որ արագ կարողանում են ադապտացվել քաղաքական փոփոխություններին: 

Եվ վերջապես, 2015-ի սահմանադրական փոփոխություններով Ս. Սարգսյանը փակել է իշխանություն վերադառնալու Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի շանսերը:

Առայժմ արձանագրենք, որ 2017-ի ընտրական ցիկլին ընդառաջ՝ Ս. Սարգսյանը ստեղծում է քաղաքական և տնտեսական մենեջմենթի արդյունավետ գործիքներ, որոնց աշխատանքի հաջողությունը կամ ձախողումը պայմանավորված է լինելու քրեաօլիգարխիայի դեմ պայքարի արդյունավետությամբ: 2017-ի ընտրական ցիկլում պայքարն ընթանալու է ոչ թե իշխանության և ընդդիմության, այլ Սերժ Սարգսյանի հին ու նոր համակարգերի միջև: Այս անսովոր հակադրության մեջ ի՞նչ դերակատարություն կունենա Սերժ Սարգսյանը՝ ցույց կտա ժամանակը:

Սարգիս Հակոբյան 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված