Իսրայելի բանակն առաջարկում է աղոթքից հանել Աստծո մասին հիշատակումը
Աշխարհ
Իսրայելի բանակն առաջարկում է հանել «Աստված» բառը «Իզկոր» կոչվող աղոթքի տեքստից, որը հնչում է զոհված զինծառայողների հիշատակին նվիրված միջոցառումների ժամանակ: Այդ առաջարկը կփոխանցվի Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքին, հաղորդում է «Ռոսբալտ»-ը:
Առաջարկվում է «Թող որ բարձրյալը հիշի» բառերը փոխարինել «Թող որ Իսրայելի ժողովուրդը հիշի» տարբերակով:
Վերջին տարբերակը համապատասխանում է 1920-ականներին ստեղծված տեքստին: 1967-ի վեցօրյա պատերազմից հետո որոշում էր կայացվել «Իսրայելի ժողովուրդ» եզրը փոխարինել «Բարձրյալ»-ով:
Մինչ վերջերս այդ փոփոխության դեմ ոչ ոք չէր բողոքում, սակայն նախորդ տարի զոհված զինծառայողներից մեկի մայրը հանդես է եկել բողոքով, որ աղոթքում առկա է Աստծո մասին հիշատակում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ