ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը մեկնում է Իրան
Իրան
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոն կիրակի օրը՝ մայիսի 20-ին, կմեկնի Թեհրան՝ իրանական իշխանությունների հետ բանակցություններ վարելու նպատակով։ Այս մասին այսօր հայտնել է Ռոյթերս գործակալությունը՝ հղում կատարելով ՄԱԳԱՏԷ-ի տարածած հաղորդագրությանը։
«Ամանոն կիրակի օրը «կմեկնի Թեհրան, բարձրաստիճան պաշտոնյաների հետ երկու կողմերի համար էլ կարևորագույն նշանակություն ունեցող հարցեր քննարկելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ։ Նշենք նաև, որ բանակցությունները նախատեսված են անցկացնել երկուշաբթի օրը՝ մայիսի 21-ին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ