Թուրքիայում փակվել է 12 հեռուստաընկերություն
Թուրքիա
Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը որոշում է կայացրել երկրում արտակարգ դրության պայմաններում դադարեցնել 12 հեռուստաընկերության եթեր հեռարձակումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Խորհրդի որոշմամբ փակված հեռուստաընկերությունների շարքում են ընդդիմադիր և քրդական Hayatın Sesi, TV 10, Van TV, Jiyan TV, Azadi TV, Zarog TV ընկերությունները:
Թուրքիայում երեք ամսով արտակարգ դրություն էր հայտարարվել երկրում հուլիսի 15-ին իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո: Թուրքական իշխանությունները բազմիցս հայտարարել են արտակարգ դրությունը երկարաձգելու հնարավորության մասին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)