Հայ մեներգիչը հանդես է եկել Փհենյանի օպերային մեծ թատրոնում
Գիտություն և Մշակույթ
2012 թ. ապրիլի 9-20-ը Կորեայում 28-րդ անգամ անցկացվել է «Ապրիլյան գարուն» միջազգային մրցույթ-փառատոնն, որին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մասնակցել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Հայկ Տիգրանյանը: Այս տարի փառատոնին իրենց մասնակցությունն էին բերել 150 օպերային մեներգիչներ՝ շուրջ 50 երկրներից:
Միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր, մեներգիչ Հ. Տիգրանյանը «Ապրիլյան գարուն» փառատոնի «Երգեցողություն» անվանակարգում արժանացել է պատվավոր 2-րդ մրցանակին և որպես լավագույն մասնակից 1-ին մրցանակակիրների հետ միասին հանդես է եկել Փհենյանի օպերային մեծ թատրոնի բեմում: Շնորհաշատ մեներգիչը տեղի սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ կատարել է Գրեմինի արիան Պ. Ի. Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից, ինչպես նաև հանդես է եկել կորեական ազգային երգերով:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում