Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի պետական գործիչ Ստեփան Պողոսյանի մահվան կապակցությամբ
Հասարակություն
Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի պետական գործիչ, գիտնական Ստեփան Պողոսյանի մահվան կապակցությամբ: Պողոսյանների ընտանիքին ուղղված ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա անվանի պետական գործիչ, մեծ հայրենասեր Ստեփան Պողոսյանի մահվան մասին:
Հսկայական են Ստեփան Պողոսյանի ջանքն ու ներդրումը հայկական հեռուստատեսության զարգացման և ազգային ուղղվածության հաստատման գործում:
Անուրանալի է նրա՝ որպես պատմաբանի ներդրումը հայոց ցեղասպանության և հայ ազգային-ազատագրական պայքարի ուսումնասիրության բնագավառներում:
Վաստակաշատ մտավորականի կորուստը բոլորիս կորուստն է:
Խորին ցավակցություն եմ հայտնում Ստեփան Պողոսյանի հարազատներին և մերձավորներին' սկզբունքային քաղաքացու և գիտնականի մահվան կապակցությամբ»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը