«Չորրորդ ինքնիշխանություն». Վարչապետը կարող է դատի տալ «Արմենիա» TV-ին
Հայկական Մամուլ
«Չորրորդ Ինքնիշխանություն»-ը գրում է. ««Չի» տեղեկություններով՝ Հանրային հեռուստաընկերության ղեկավարությանը, ինչպես նաև հետուստաընկերության աշխատակիցներին նյարդայնացրել է այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ուղղակի հայտարարել է, թե ձայնային խոտանով իր ելույթը հեռարձակել է Հ1-ը:
Մեր տեղեկություններով, ճիշտ հակառակը, Հ1-ը մոնտաժել է վարչապետի ելույթը՝ ցուցադրելով համերգից կադրեր և կարդալով վարչապետի տեքստը սեփական հաղորդավարի բերանով:
Ինչ վերաբերում է «Արմենիա» հեռուստաընկերությանը, ապա ֆեյսբուքյան օգտատերերից մեկը արդարացիորեն նկատել էր, որ, եթե, իսկապես այս հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակել ձայնային (ինչու ոչ՝ նաև պատկերի) խոտանով ռեպորտաժ, որն այդպիսի հուզումներ է առաջացրել հասարակության շրջանում, ապա վարչապետը ճիշտ կաներ դատի տար հեռուստաընկերության ղեկավարությանը: Որքանով մենք ենք տեղյակ, վարչապետը նման մտադրություն չունի»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ