Լարի Քինգը վերադառնում է
ԱՄՆ
Ամերիկացի լեգենդար հեռուստահաղորդավար Լարի Քինգը վերադառնում է հեռուստաեթեր։ Նրա նոր շոուն եթեր դուրս կգա այս ամառ։ Սկզբում նախատեսված էր նոր հաղորդումը սկսել աշնանը, սակայն 78-ամյա հաղորդավարը որոշել է մասնակցել նախագահական մրցավազքի լուսաբանմանը, հաղորդում է Itar-Tass–ը։
«Larry King Now» ծրագիրն այժմ կարելի է դիտել առցանց և թվային հեռուստատեսության միջոցով, որը ֆինանսավորվում է «Forbes» ամսագրի կողմից աշխարհի ամենահարուստ մարդը ճանաչված, մեքսիկացի միլիարդատեր Կառլոս Սլիմի կողմից։ Հաղորդման տևողությունը նախորդի համեմատ 30 րոպեով կնվազի։ Թե ով կլինի առաջին հյուրը, դեռ հայտնի չէ։
«Larry King Live» հայտնի հեռուստաշոուն գրանցվել է «Գինեսի ռեկորդների գրքում»՝ որպես աշխարհի ամենաերկար հեռարձակվող հաղորդում։ Այն հեռարձակվել է 25 տարի, սակայն 2010–ի դեկտեմբերին փակվել է։ Հեռուստաեթեր վերադառնալու մասին հայտնել է ինքը՝ հաղորդավարը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)