Թուրքիան Սոմալիում հիմնել է առաջին արտերկրյա ռազմաբազան
Թուրքիա
Թուրքիան Սոմալիում հիմնել է առաջին արտերկրա ռազմաբազան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական NTV լրատվամիջոցը:
Ռազմաբազան աշխատանքները կսկսի մոտակա ժամանակներս: Այնտեղ ծառայության կանցնեն շուրջ 200 թուրք զինծառայողներ, ովքեր կկրթեն Սոմալիի 10 հազար 500 զինվորների: Բացի այդ, ռազմաբազայի անվտանգությունն ապահովելու նպատակով Թուրքիայից հատուկ զինվորներ կուղարկվեն:
Թուրքական լրատվամիջոցը հայտնում է, որ Սոմալիից հետո պաշտոնական Անկարան պատրաստվում է ռազմաբազա բացել նաև Կատարում: Այս մասին Թուրքիան 2014 թվականին հատուկ համաձայնագիր է ստորագրել:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան