«Հայկական ժամանակ». ո՞վ է հաջորդը
Հայկական Մամուլ
«ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ինչպես և սպասվում էր, երեկ առավոտյան, հերթական քառօրյայի բացումից հետո, ԱԺ ամբիոնից ներկայացրեց հրաժարականի իր դիմումը, ելույթից հետո նստեց իր տեղը, բայց մեկ րոպե անց լքեց ԱԺ դահլիճը:
Նիստը շարունակեց ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Սամվել Նիկոյանը: Համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի, հինգ օր անց հրաժարականը կրկին ներկայացնելու դեպքում՝ կհամարվի ընդունված: Մինչ այդ Հովիկ Աբրահամյանը շարունակելու է մնալ ԱԺ նախագահ, ապա կդառնա շարքային պատգամավոր: Երեկ արդեն լրագրողները հետաքրքրվում էին, թե պատգամավորական ի՞նչ սենյակ է հատկացվելու Աբրահամյանին: Թե երբ տեղի կունենա ԱԺ նախագահի ընտրությունները, դեռ որոշված չէ: Հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը մեզ հայտնեց, որ հարցը քննարկվելու է ՀՀԿ խորհրդում՝ չբացառելով, որ ԱԺ նախագահի ընտրություններ մինչև այս գումարման ԱԺ լիազորությունների ավարտը տեղի չունենան, քանի որ ԱԺ կանոնակարգ-օրենքը նման հնարավորություն տալիս է: Այդուամենայնիվ, եթե ՀՀԿ-ն որոշի ԱԺ նախագահ ընտրել, թեկնածուն լինելու է մեկը՝ Սամվել Նիկոյանը»,– գրում է «Հայկական ժամանակը»-ը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ