Իտալիան հետ է կանչում Հնդկաստանում իր դեսպանին
Աշխարհ
Իտալիայի կառավարությունը հայտարարել է Հնդկաստանում իր դեսպանին հետ կանչելու մասին՝ երկու երկրների միջև խորացող հակասությունների ֆոնին։
Խնդիրը կապված է իտալացի երկու ծովային հետևակայինների ձերբակալման հետ, որոնք պահվում են Հնդկաստանի հարավում գտնվող բանտերից մեկում։
Նշենք նաև, որ իտալացիները մեղադրվում են ազգությամբ հնդիկ երկու ձկնորսների սպանության մեջ, որոնց ինչպես պնդում են ձերբակալվածները, սխալմամբ ընդունել են իբրև ծովահեններ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ