Նեթանյահուն մեղադրել է Իրանին միջազգային հանրությանը «խաբելու» մեջ
Իրան
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեղադրել է Իրանին միջազգային հանրությանը խաբելու և միջուկային ծրագրի շուրջ բանակցությունnերը միտումնավոր ձգձգելու մեջ։ Պաշտոնական այցով Պրահայում գտնվող Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը ուղղակի ժամանակ է շահում և խաբում միջազգային հանրությանը՝ առաջ տանելով իր միջուկային ծրագիրը, հաղորդում է Росбалт–ը։
Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ՄԱԿ–ի հինգ մշտական անդամների և Իրանի իշխանությունների միջև բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է մայիսի 23-ին՝ Բաղդադում, որի ժամանակ արևմտյան երկրները կփորձեն համոզել Իրանին՝ դադարեցնել ուրանի հարստացումը, որը գերտերություններն ընկալում են իբրև լուրջ սպառնալիք՝ համաշխարհային անվտանգության համար։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն