Facebook-ի բաժնետոմսերի գինը վաճառքի դրվելուց անմիջապես հետո 13%–ով աճել է
Աշխարհ
Facebook–ի բաժնետոմսերը Nasdaq բորսայում վաճառքի դրվելուց մի քանի րոպե հետո 13%–ով թանկացել են. մեկ բաժնետոմսի արժեքը հասել է 43 դոլարի, որից անմիջապես հետո, արժեքը ընկել է՝ հասնելով մինչև 41 դոլար (38 դոլար մեկնարկային գնից 8%–ով ավել)։ Nasdaq–ի հեռարձակումը ցուցադրվում է Bloomberg TV–ով։
Ի սկզբանե ենթադրվում էր, որ Facebook–ի բաժնետոմսերի վաճառքը պետք է սկսվի ժամը 19:00–ին, սակայն այն 30 րոպե ուշ մեկնարկեց տեխնիկական խնդիրների պատճառով։
Այն փաստը, որ Facebook-ը որոշել է իր բաժնետոմսերի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 38 դոլար, հայտնի է դարձել մայիսի 17-ի լույս 18–ի գիշերը։ Այդպիսով, ներդրողները ընկերության բաժնետոմսերի ընդհանուր արժեքը գնահատել են 104.2 միլիարդ դոլար։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ