«Հրապարակ». Սամվել Նիկոյանը չի երկարաձգել Վալերի Մկրտումյանի հետ պայմանագիրը
Հայկական Մամուլ
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը չի երկարաձգել Աժ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Վալերի Մկրտումյանի հետ պայմանագիրը: Հայտնի է, որ ԱԺ և նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետերը գործուղվում են ԱԳ նախարարությունից, և եթե նրանց հետ կնքված պայմանագիրը չի երկարացվում, ապա նրանք վերադառնում են ԱԳՆ: Մկրտումյանը համարվում է բարձրակարգ դիվանագետ, և հնարավոր է, որ նրա հետ պայմանագիրը երկարացնի նոր ԱԺ նախագահը, եթե նա ցանկություն ունենա աշխատել Մկրտումյանի հետ: Ի դեպ, Մկրտումյանն Ազգային Ժողով է եկել Հովիկ Աբրահամյանի նախագահության օրոք:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ