«Հայկական Ժամանակ». Սամվել Ալեքսանյանի թեկնածությունը պաշտպանած Սուրեն Սուրենյանցը «Հանրապետության» անդամ է
Հայկական Մամուլ
Պարզվում է, ոչ անհայտ Սուրեն Սուրենյանցը «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է: Այս մասին «ՀԺ»—ի թղթակիցը տեղեկացել է երեկ, կուսակցության քաղաքական խորհրդի մեկ այլ անդամ Ռաֆիկ Մկրտչյանից:
Այս փաստը առավել հետաքրքիր է։ Ահա թե ինչու ԱԺ ընտրությունների քարոզարշավի վերջին օրերին Սուրեն Սուրենյանցը «Ա1+» հեռուստաընկերությունում նկարահանված վճարովի հոլովակում հայտարարել է, թե Երևանի թիվ 7 ընտրատարածքում պաշտպանում է Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) թեկնածությունը: Նույն ԸՏ-ում, ինչպես հայտնի է, մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր նաև ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը: Ստացվում է, որ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամը պաշտպանում էր ՀՀԿ-ի թեկնածուին, այն էլ՝ Լֆիկ Սամոյին: Առավել հետաքրքիր է, որ «Հանրապետություն» կուսակցությունը իր քաղխորհրդի անդամի այսօրինակ հայտարարության վերաբերյալ որևէ դիրքորոշում չի արտահայտել: Մնում է հուսալ, որ այս պարագայում լռությունը ամենևին էլ համաձայնության նշան չէր, այլ սովորական թյուրիմացություն:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ