«Հրապարակ». Սերժ Սարգսյանի՝ էջմիածնում գտնվելու ընթացքում Երևան-Էջմիածին խճուղին հսկում էին տասնյակից ավելի ՃՈ մեքենաներ
Հայկական Մամուլ
Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն Էջմիածնի «Վան» ռեստորանում նշում էր ՀՀԿ հաղթանակը՝ Նուբարաշենի ՀՀԿ ակտիվի հետ: Մինչ նախագահ Սարգսյանն իր կուսակիցների հետ նշում էր կուսակցության հաղթանակը, ճանապարհային ոստիկանության տասնյակ աշխատակիցներ բառի բուն իմաստով տեռորի էին ենթարկում ՀՀ ոչ հանրապետական քաղաքացիներին: Խնդիրն այն է, որ նախագահ Սարգսյանի՝ էջմիածնում գտնվելու ընթացքում Երևան-Էջմիածին խճուղին հսկում էին տասնյակից ավելի ՃՈ մեքենաներ, ամեն կես կիլոմետրի վրա՝ մի մեքենա: Բայց նրանք ոչ միայն հսկում էին ճանապարհը, այլև ձեռքի հետ զբաղվում այդ ճանապարհով անցնելու դժբախտություն ունեցող վարորդների ահաբեկմամբ: Այլ բան դժվար է այս դեպքում ասել, քանի որ մարդուն 10 րոպեի ընթացքում երեք-չորս անգամ կանգնեցնելը և երթևեկության կանոնները խախտելու մեջ մեղադրելը չի կարող օրինաչափություն համարվել: Այնպես որ, նախագահ Սարգսյանն ավելի լավ կանի մարզ գնալիս չօգտվի ՃՈ պարեկային ծառայությունից, դրանից ոչ մի օգուտ չկա՝ բացի շարքային քաղաքացիներին պատճառվող հսկայական գլխացավանքից և ֆինանսական կորուստներ պատճառելուց:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ