«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի և Աժ փոխխոսնակ էդուարդ Շարմազանովի հարաբերությունները լարվա՞ծ են
Հայկական Մամուլ
Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ բավականին լարված են Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի և Աժ փոխխոսնակ էդուարդ Շարմազանովի հարաբերությունները: Պատճառներից մեկն այն է, որ Շարմազանովը դեմ է ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու գաղափարին ու կոշտ է արտահայտվում ԲՀԿ-ականների հասցեին, ինչը դուր չի գալիս Աբրահամյանին: Ըստ թերթի տեղեկությունների' Արգամիչն իր մտերմիկ շրջանակներում հայտարարել է, որ եթե ինքը լինի Աժ նախագահ, ապա Շարմազանովը չի լինելու փոխնախագահ: «Ժողովուրդ»-ը փորձել է ՀՀԿ-ականների տարաձայնության մասին լուրը ճշտել նախ Շարմազանովից: «Ինձ հետ ոչ մի հանրապետական կոնֆլիկտ չունի, Հովիկ Աբրահամյանը հիվանդ է եղել և չի եկել, ես չգիտեմ, թե ինքն ինչ է ուզում, բայց ամեն ինչ որոշում է Սերժ Սարգսյանը, և մենք ասել ենք, որ մենք միասնականության կողմնակից ենք»,-եզրափակել է Աժ փոխխոսնակը: Իսկ Հովիկ Աբրահամյանը չի պատասխանել թերթի հեռախոսւսզանգերին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ