«Ժողովուրդ». ՕԵԿ–ը նախարարական 2 պորտֆել է ունենալու
Հայկական Մամուլ
Նախօրեին ՀՀԿ ԳՄ նիստին զուգահեռ քաղխորհրդի նիստ է անցկացրել նաև ՕԵԿ-ը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանն իր կուսակիցներին հայտնել է, որ իրենք նախարարական 2 պորտֆել են ունենալու՝ գյուղատնտեսության և արտակարգ իրավիճակների: Միևնույն ժամանակ նշվել է, որ ՕԵԿ խմբակցությունում կլինեն այն անունները, որոնք արդեն հրապարակվել են: Ինչ վերաբերվում է Սերժ Աարգսյանի փեսայի ընկերներին՝ ՕԵԿ ընտրացուցակում ընդգրկված Նելսոն Զուրոյանին ու Դավիթ Կարապետյանին, ապա նրանք մանդատ չստանալուց հետո տևական ժամանակ է՝ սառեցրել են իրենց հարաբերությունները ՕԵԿ-ի հետ: Ըստ թերթի տվյալների՝ նրանց ասվել է, որ առաջիկայում մանդատից կհրաժարվեն Իշխան Խաչատրյանն ու Սամվել Թադևոսյանը՝ Աժ-ում ճանապարհ բացելով երիտասարդ ՕԵԿ-ականների համար:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ