«Հայկական Ժամանակ». ՀՀ պետական բյուջեն եկամուտների մասով թերակատարվել է
Հայկական Մամուլ
Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների, այս տարվա առաջին չորս ամիսներին ՀՀ պետական բյուջեն եկամուտների մասով թերակատարվել է: Անցած տարվա հունվար-ապրիլի համեմատ աճը կազմել է ընդամենը 3.1 տոկոս:
Խնդիրն այն է, որ այս տարվա պետբյուջեով եկամուտները, անցած տարվա համեմատ, պետք է աճեն գոնե 11%-ով, որպեսզի բյուջեն կատարվի, բայց 4 ամսվա տվյալներով՝ աճը կազմել է 3.1%, այսինքն՝ ավելի քան 3 անգամ ցածր է եղել, քան պետք է լիներ: Ուշագրավ է, որ կարևորագույն հարկատեսակի՝ ավելացված արժեքի հարկի գծով այս 4 ամիսներին մուտքերը ավելի ցածր են եղել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում:
Թերթը նշում է, որ եթե եկամուտները վերածենք դոլարի, կստացվի, որ այս տարվա առաջին 4 ամիսներին բյուջեի մուտքերը նվազել են անցած տարվա համեմատ: Հայաստանի տնտեսական վիճակը, ինչպես երևում է, ավելի վատ է, քան հնարավոր էր պատկերացնել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ