«Ժողովուրդ». Լևոն Զուրաբյանը ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավա՞ր
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական ապագա խմբակցությունը ղեկավարելու է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը: Ինչպես հայտնի է, Զուրաբյանը համակարգում է ոչ միայն ՀԱԿ գրասենյակը, այլև Կոնգրեսի նախընտրական շտաբի պետն էր: Այնուամենայնիվ, լուրի իսկությունը ճշտելու համար թերթը դիմել է ՀԱԿ անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, ում, ի դեպ, իր մանդատը զիջեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Բագրատյանն ասել է, թե ինքը տեղյակ չէ այդ մասին: «Համենայնդեպս, իմ ներկայությամբ նման հարց չի քննարկվել»,-ավելացրել է Հրանտ Բագրատյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ