«Հրապարակ». ՀՀԿ-ԲՀԿ հետընտրական հարաբերություններում խնդրո առարկան վարչապետի պաշտոնն է
Հայկական Մամուլ
ՀՀԿ-ԲՀԿ հետընտրական հարաբերություններում խնդրո առարկան վարչապետի պաշտոնն է: Թերթի աղբյուրները ասում են, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնավորապես սևեռվել է այս պաշտոնի վրա: Կոալիցիա մտնելու համար նա պահանջում է վարչապետի հրաժարականը, սակայն ոչ թե ԲՀԿ թեկնածուի համար, այլ իր խնամի Հովիկ Աբրահամյանի: Թեև նշում են նաև, որ քարոզարշավի շրջանում վարչապետի տևական քննադատությունից հետո իրենց՝ կոալիցիա մտնելն առանց Տ. Սարգսյանին պաշտոնաթող անելու, չի հասկացվի: Իշխանության վերնախավում կարծում են, որ այս պահանջը չի կատարվելու, մինչև նախագահական ընտրություններ Տիգրան Սարգսյանը շարունակելու է պաշտոնավարել, քանի որ Սերժ Սարգսյանը նրան որոշել է ամեն գնով պահել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ