Հարցաշար DIY ակումբի պայթյունն արդարացնողների համար. Facebook-ի օգտատերեր
Հասարակություն
Facebook սոցիալական ցանցի օգտատերերից մեկը երեկ հրապարակել է հեևյալ ուշագրավ «հարցաշարը».
Հարցաշար DIY ակումբի պայթյունն արդարացնողների համար
Որպեսզի թյուրըմբռնումներ չառաջանան, միանգամից ասեմ, որ ինձ համար թեմայի շեշտը ոչ թե նույնասեռականներն են եւ նրանց իրավունքը, կամ առավել եւս նրանց սիրել-չսիրելու հարցը, այլ օրենքի եւ Սահմանադրության խնդիրը: Ուստի, խնդրում եմ հաշվի առնել դա մեկնաբանելուց գրառումս: Ակնկալում եմ նաեւ, որ տարբեր տեսակետներ կրողների հնարավոր բանավեճը կլինի հնարավորինս կշռադատված, փաստարկված եւ անձնական պիտակավորումից դուրս, ինչը, բնականաբար չի նշանակում բացարձակ զուրկ հույզերից: Հարցերս կշարադրեմ համակարգից դուրս, այն հերթականությամբ, որով կհիշեմ դրանք այս պահին: Այդ հարցերը կարող եք համարել հռետորական, կարող եք նաեւ համարել իրական բաց հարցեր: Համենայն դեպս ինձ անկեղծորեն հետաքրքրում է բոլորի կարծիքը, եթե այն փաստարկված է:
1. Ինչո՞ւ մարդիկ չեն ուզում հասկանալ, որ արդարացնելով որեւէ մեկի դեմ իրականացրած ահաբեկչությունը, ճանապարհ են հարթում դեպի ցանկացած բռնության եւ անիշխանականության դրսեւորում: Եվ եթե այդպիսի գործողություն կարող են արդարացնել ԱԺ փոխխոսնակը եւ պատգամավորները, ապա, ի՞նչ իրավունքով նրանք կամ որեւէ այլ մեկը կարող են դատապարտել որեւէ մեկին, որը վաղը կորոշի պայթեցնել որեւէ մեկի գրասենյակը կամ տունը կամ հենց իրեն՝ մարդուն, ով պատկանում է պայթեցնողի տեսակետից ազգին կամ իր համոզմունքներին անհարիր քաղաքական, գաղափարական, ազգային ցանկացած այլ խմբին:
2. Ինչո՞ւ չի կարելի որեւէ դուր չեկածդ երեւույթի դեմ պայքարել օրինական մեթոդներով՝ դատապարտելով ցանկացած հակասահմանադրական գործողություն: Օրինակ ԱՄՆ-ում մարդիկ կազմակերպվում են նույնասեռականներին այլեւայլ իրավունքներ տալու օրենքնեի ընդունման դեմ՝ գործելով օրենքի շրջանակենրոյմ, եւ որոշ դեպքերում հաջողության հասնում:
3. Ինչո՞ւ Շարմազանովին ծափ տվողերի եւ կամ իր իսկ մտքով չի անցնում այն պարզագույն փաստը, որ լինելով օրենսնդիր, ավելին՝ ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ուժի ներկայացուցիչ, փոխանակ արդարացնելու ահաբեկչությունը, նա հրաշալի հնարավորություն ունի առաջ քաշելու իր հականույնասեռական համոզմունքներին համապատասխանող օրենսդրական փոփոխություններ եւ նախաձեռնություններ: Անհեթեթություն չէ՞, որ նա խնդիրներ ունենալով ՀՀ օրենսդրության հետ եւ լինելով օրենսդիր, արդարացնում է ահաբեկչությունը եւ հղում է Աստվաշաշնչին՝ ունենալով բոլոր լծակները պայքարելու իր համոզմոնքւները կայնքի կոչելու համար: Եվրոպա՞ն է խանգարում: Բայց դա իր եւ իր կուսակցության՝ որպես իշխող ուժի խնդիրն է: Եվրոպան թույլատրում է նրանց կեղծել ընտրությունները, մարսել բացարձակ շինծու քաղաքական դատավարությունները, խաղաղ ցույցերի ցրումը եւ շատ այլ բան: Իրենք էլ, ժամանակ առ ժամանակ հոխորտում են Եվրոպայի դեմ նույն խաղի շրջանակներում: Բա ի՞նչ եղավ սեգ ու հպարտ «ազգայինը»: Վա՞խ կա Եվրոպայից: Հապա՞ սկզբունքները, համոզմունքները, հայրենասիրությունը, Նժդեհի վճռական մենակը....:
4. Ինչո՞ւ են իրենց ֆաշիստ հռչակող երիտասարդենրը եւ նրանց աջակցող «հայրենսերները» նույնիսկ իրենց անհադուրժողականության մեջ այդքան անհետեւողական, այդքան կոնֆորմիստ, որ մի կողմ թողնելով Սերոբ Տեր-Պողոսյանին, Նուբարաշենի դպրոցի այլասերված ուսուցիչներին, հայաստանյան վերնախավին պատկանող եւ Երեւանում ու մարզերում սփռված բազմաթիվ սթրիփ-քալբերը՝ չպայթեցնելով դրանք եւ որեւէ կերպ չպայքարելով դրանց դեմ, գտել են իրենց այդքան հեշտ թիրախ: Այսինքն՝ նույինիսկ իրենց «ֆաշիզմը» շինծու է: Նաեւ հիշեցնեմ, որ Շարմազանովի ներկայացված ուժի ներսում ըստ համառորեն շրջանարվող լուրերի կան մի քանի հայտնի «ՎԻՓ» նույնասեռականներ: Կարծում եմ հետաքրքրվողը կարող է ճշտել այդ տեղեկատվության իսկությունը եւ անցնել գործի: Ի՞նչ կասի այդ դեպքում Շարմազանովը եւ կամպանիան: Աստվածաշնչի ո՞ր մի հատվածը կհիշեն այդ անգամ:
5. Ի դեպ Աստվածաշնչի մասին: Ինչո՞ւ է իմ տպավորությամբ ողջ քրիստոնեական ուսմոնքը որոշ մարդկանց համար նեղացել մինչեւ սեռական հարց, ո՞րտեղից այդ կենտրոնացումը սեռականի վրա: Սա նահանջ է ոչ միայն Նոր, այլեւ նույնիսկ Հին Կտակարանի որոշ դիրքերից: Օրինակ, ինչո՞ւ ոչ ոք չի հիշում քրիստոնեությունը երբ կեղծվում են ընտրությունները, երբ տեղի են ունենում անարդար դատեր, երբ վերցնում են կաշառքներ եւ բազմաթիվ այլ դեպքերում: Միայն սեռական թաբուների շուրջ կառուցված բարոյականությունը ոչ միայն քրիստոնեությունից, այլեւ հելենզիմից իսկ ավելի հին համակարգ է: Սա հեթանոսություն էլ չէ, այլ նախահեթանոսություն՝ տոտեմիզմի եւ այլ նախնական համակարգերին բնորոշ վիճակ: Էլ չեմ ասում թե ինչու ոչ ոք չի հիշում Նոր Կտակարանը, ուր բարեպաշտները մերկացվում են, իսկ մեղավորները ներվում ու արդարացվում: Ի՞նչ արեց Հիսուսը, երբ քարկոծում էին անառակ կնոջը:
6. Ինչո՞վ է ահաբեկչության արդարացումը ավելի պակաս վտանգ պետության համար քան նույնասեռականներից եկող ենթադրական վտանգը: Կա՞մ ինչո՞վ է պակաս ազգային անվտանգութան խնդիր արդեն նշվածս ընտրակեղծիքը, կոռուպցիան, մենաշնորհային տնտեսությունը, բնապահպանական խնդիրները, ո՞ր մեկն ասեմ: Ինչո՞ւ դրանց դեմ այդքան միահամուռ չեն պայքարում «հայրենասերները»: Իսկ Հանրապետականի կողմից ընտրակաշքռ բաժանելը չի՞ այլասերում հայ ազգը:
7. Ո՞վ է իրավունք տվել հակադրել ազգայինն ու օրինականությունը: Ի՞նչ է ազգն առանց օրենքի, պետության եւ սահմանադրության, եթե ոչ սոսկ էթնիկ կամ կրոնական համայքն, միլեթ, ինորոդեց կամ նույնիսկ պարզապես՝ ցեղախումբ:
8. Ինչո՞վ է իրեն ֆաշիստ հռչակող երիտասարդը պակաս վտանգավոր, ապազգային եւ արեւմտյան ազդեցության ու գլոբալիզացիայի արդյունք, քան նույնասեռականների ենթադրյալ ակումբը: Թե՞ ֆաշիստը հայի ինչ որ ավանդական տեսակ է: Բա ի՞նչ եղան ավանդական սովետահայկական երդումները «մեր պապերի» մասին, որոնք ջախջախեցին ֆաշիզմը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը