«Մեծ ութնյակի» երկրները հանդես են եկել սիրիական ճգնաժամի կարգավորման Անանի ծրագրի օգտին
Աշխարհ
G8–ի երկրների ղեկավարները հանդես են եկել սիրիական ճգնաժամի կարգավորման Քոֆի Անանի ծրագրի օգտին և Հյուսիսային Կորեայի և Իրանի սադրանքների դեմ միասնական ճակատով դիմակայելու օգտին։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը։
Սիրիայի, Իրանի և Հյուսիային Կորեայի հարցերը քննարկվել է ԱՄՆ նախագահի Քեմփ-Դեվիդում (Մերիլենդ նահանգ) գտնվող նստավայրում տրված աշխատանքային ճաշի ընթացքում, հաղորդում է Itar-Tass–ը։
Քննարկմանը մասնակցել են նաև Եվրոպական Միության նախագահ՝ Հերման Վան Ռումպեյը և Եվրահանձնաժողովի նախագահ՝ Խոսե Մանուել Բառոզոն։ «Մեծ ութնյակի» երկրները գագաթնաժողովի երկրորդ օրը կքննարկեն տնտեսական հարցեր, մասնավորապես՝ եվրագոտու ճգանաժամը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)