Հանրապետականին ծեծել են
Հայկական Մամուլ
«Հրապարակը» գրում է. «Արագածի ՀՀԿ տարածքային ղեկավար Գասպար Գասպարյանը, մարզի Հնաբերդ գյուղում մասնակցելով հարսանիքի, կենաց է ասել՝ նվիրված ՀՀԿ-ին: «Սաղդ մի մարդու նման ՀՀԿ-ին պիտի ընտրեք, պիտի ծառայենք նախագահին ու ասենք՝ առաջ Հայաստան»,- ասել է 34-ամյա կուսակցության լիդերը:
Սակայն կենացը «ծանր է նստել» Գասպարի վրա: Գյուղացիները նրան հարսանիքից դուրս են հրավիրել ու բացատրություն պահանջել, թե ինչու է հարսանիքը քաղաքականացնում: «Դու չէ, որ պիտի ասես ում ընտրենք, մոռացիր մեր գյուղը»,- ասել են հնաբերդցիք: Եվ քանի որ հարսանքավորները մի թեթև խմած են եղել, վիճաբանությունը վերածվել է թեթև ծեծկռտուքի և հանգուցալուծվել ոստիկանների միջամտությամբ»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ