Բանակը համալրվեց պրոֆեսիոնալ սերժանտներով
Հայաստան
Ս. թ. մայիսի 18-ին ՀՀ ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում տեղի է ունեցել պրոֆեսիոնալ սերժանտական կազմի հերթական հոսքի թողարկման հանդիսավոր արարողությունը:
Սերժանտներին ավարտական վկայականները հանձնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Շնորհավորելով երիտասարդ սերժանտներին' ՀՀ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ զորամասերում իրենց ներկայությամբ և ստացած գիտելիքներով նրանք կնպաստեն հայոց բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը և կարգապահության բարձրացմանը: Այդ մասին ասված է ՊՆ տարածած հաղորդագրությունում:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի