Անկարայում մահապարտները պայթեցրել են իրենց
Թուրքիա
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Հայմանա շրջանում նոր ահաբեկչական գործողություն է կանխվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, պայթուցիկով բեռնավորված մեքենայով ահաբեկչություն իրականացնելու մտադրություն ունեցող երկու անձինք ոստիկանության կողմից հանձնվելու հրամանին ի պատասխան պայթեցր ել են իրենց:
Թուրք իրավապահ մարմինները հայտնում են, որ ահաբեկչության մասնակից երրորդ անձը դիմել է փախուստի: Ոստիկանությունը պարզել է պայթելու հետևանքով մահացած երկու ահաբեկիչների ինքնությունը: Խոսվում է Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ նրանց հնարավոր կապի մասին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)