«Իրավունք». Բանից անտեղյակ «Մարիոթ» հյուրանոցը
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի շքասրահում հանկարծակի հարձակման է ենթարկվել կին գործարար Սիլվա Համբարձումյանը՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից:
Ինչպես նշում է տիկին Համբարձումյանը, երբ նստած է եղել հյուրանոցի ներսում հանկարծ նրան է մոտեցել պարոն Խաչատրյանը, հարձակվել ու փորձել է հարվածել ու անպատիվ խոսքեր ասել: Այս ամենը, ըստ Ս. Համբարձումյանի, ֆիքսել են հյուրանոցի տեսախցիկները: Երեկ, երբ մենք զանգահարեցինք «Մարիոթ» հյուրանոց դեպքի մասին մանրամասներ ճշտելու համար, այնտեղից նշեցին, որ որևէ միջադեպի մասին իրենք տեղյակ չեն, և որ այդ մասին լսում են առաջինը մեզանից: Իսկ ամենազավեշտալին այն է, որ նույն պատասխանը տվել են նաև մեր մյուս կոլեգաներին, ովքեր ևս ցանկացել են որևէ բան իմանալ դեպքի մասին:
Նշենք նաև, որ ըստ որոշ տեղեկությունների, տիկին Համբարձումյանը այդ ժամանակ շքասրահում սուրճ ըմպելիս է եղել լրագրող Մենուա Հարությունյանի հետ»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ