Բրիտանացին ձերբակալվել է մարդկային սաղմերի վաճառքով զբաղվելու համար
Աշխարհ
Սև մոգության մեջ կիրառվող տապակած մարդկային սաղմեր վաճառելու մեղադրանքով Թայլանդի հյուրանոցներից մեկում ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի Չոու Հոք Քուենը, հաղորդում է The Sun–ը։
Սև մոգությամբ զբաղվողները հավատում են, որ ոսկե փաթեթի մեջ փաթեթավորված չծնված երեխաները կամ վերջնական չձևավորված սաղմերը հաջողություն են բերում։ Քուենը դրանք ձեռք էր բերել 4.040 ֆունտ-ստեռլինգով, Բանգկոկի հյուրանոցում ձերբակալվելուց մի քանի օր առաջ։
Ինչպես նշում է պարբերականը, ծագումով թայվանցի 28–ամյա Քուենը դրանք պատրաստվում էր վաճառել 24.200 ֆունտ-ստեռլինգով։
Ձերբնակալվածի գտնվելու վայրը գաղտնի է պահվում։ Թայվանցին ոստիկանությանը հայտնել է, որ դրանք պատրաստվում էր վաճառել նրանց, որոնք հավատում են, որ դրանք իրենց հաջողություն և հարստություն է բերում։
Նշենք, որ Թայլանդում սև մոգությամբ զբաղվողները կատարում են «Kuman Thong» անունով մի ծիսակարգ, որի ընթացքում մահացած սաղմերը վիրաբուժական եղանակով հեռացվում են մայրական արգանդից, այնուհետև տապակվում են և փաթեթավորվում ոսկե ծածկույթով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ