Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր Ռուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունը Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները 

Սերժ Սարգսյանի ամերիկյան «քննությունը»

Վերլուծական

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ` մասնակցելու Նյու Յորքում այսօր մեկնարկող «Հայաստան» ներդրումային համաժողովին, որին ներկա են լինելու աշխարհում ճանաչված ընկերությունների մենեջերներ, փորձագետներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: 

Շատերը, ոչ առանց հիմքի, հենց այս համաժողովի հետ են կապում Հայաստանի կառավարության փոփոխությունը, թե ժամկետային ընտրության և, թե նոր կաբինետի հրապարակային խոստումների համատեքստում: Հայաստանի տնտեսությունը կաթվածահար վիճակում է, ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանի խոստովանությամբ՝ շոկային վիճակում:

Տնտեսության խնդիրն ուղղակիորեն կապված է քաղաքականության հետ և ինքնին պարզ է, որ սոցիալական լարվածությունը կարող է խոչընդոտել ոչ միայն իշխանության վերարտադրության ծրագրի իրականացմանը, այլ նաև սպառնալ իշխանությանը, նրա կայունությանը:

Հուլիսյան իրադարձությունները հենց սրա նախանշաններն էին, ինչքան էլ հիմնավոր լինեն դրանց նպաստող հարակից գործոնները: Սեպտեմբերին Սերժ Սարգսյանը գնաց կառավարության արմատական փոփոխությունների, որովհետև ստեղծված վիճակն արդեն սպառնում էր ոչ միայն երկրին, այլ` իր համակարգին: Այս առումով, Սարգսյանն ու հասարակությունն ինչ-որ իմաստով դարձան կարճաժամկետ դաշնակիցներ: Իհարկե, տարբեր են մնում փոփոխությունների վերաբերյալ հանրային և իշխանական էլիտայի պատկերացումները: 

Հասարակության համար փոփոխության առաջին նշանը, ինչքան էլ պարզունակ լինի, հենց իշխանական էլիտայի հեռացումն է: Սերժ Սարգսյանի շրջապատը փորձում է կառավարելի դարձնել հանրային տրամադրությունները` իշխանությունից հեռացնելով քրեաօլիգարխիայի նշանային դեմքերին` ժողովրդին և միջազգային հանրությանը ներկայանալով նոր վարչապետի դրական կերպարով, համակարգային բարեփոխումների խոստումներով:

Միակ դրականն առայժմ արձանագրվել է կադրային քաղաքականության մեջ: Ընդ որում` պաշտոնանկությունների միջոցով, որովհետև մեզանից շատերի համար անհայտ են նոր նախարարների անձերն ու իրական պոտենցիալը: Համակարգային բարեփոխումների մասին լսել ենք պերճախոս խոստումներ, բայց պետական համակարգը, մեղմ ասած, չի կրճատվել: Ըստ լրջագույն փորձագիտական եզրակացությունների` Հայաստանի օպտիմալ և արդյունավետ կառավարման համար նույնիսկ տասներկու նախարարությունը բավարար է, իսկ առայժմ նրանց թիվը տասնինն է: Քաղաքաշինության նախարարության լուծարումը քիչ է համակարգային բարեփոխումների, անգամ մեկնարկի մասին խոսելու համար: Ուռճացված պետական համակարգը հենց կոռուպցիայի ակունքն է, ըստ այդմ, կոռուպցիայի դեմ պայքարն առայժմ ոչ թե կոկրետ գործ է, այլ` ընդամենը դեկլարացիա: Հայաստանն առայժմ չունի զարգացման ներքին ռեսուրսներ, եթե անգամ դրանք կան` արտացոլված չեն հաջորդ տարվա բյուջեում, կամ հարկահավաքության ցուցանիշներում:

Դարձյալ գործ ունենք ոչ թե կոնկրետ քաղաքականության, այլ գեղեցիկ մտադրությունների հետ: Հայաստանի հիմնական գործընկեր Ռուսաստանը` տնտեսական կոլապսի մեջ է և պատրաստ չէ ներդրումներ կատարել ոչ միայն գեղեցիկ մտադրությունների, այլ` անգամ կոնկրետ ծրագրերի պարագայում:

Սերժ Սարգսյանի հույսը Արևմուտքն է. նա ԱՄՆ է մեկնել, ըստ էության, ոչ թե արված գործով, այլ կոսմետիկ «եվրոռեմոնտի» ենթարկված կառավարությամբ և մի տրցակ խոստումով:

Հայաստանը հայտվել է ծույլ աշակերտի կարգավիճակում, ով քննությանը է ներկայանում չպատրաստված, բայց «ավանսով» դրական գնահատական է խնդրում՝ հետագայում լավ սովորելու խոստումով:

Դժվար է ասել, թե ԱՄՆ-ում ինչքանով կվստահեն այդ «աշակերտին», մանավանդ, որ նա նաև «վատ շրջապատում» է՝ ԵՏՄ անդամակցությամբ և անկայուն ռիսկային տարածաշրջանում գտնվելու հանգամանքներով պայմանավորված:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրըԼիոնել Մեսսին կարող է անսովոր պաշտոն ստանձնել Արգենտինայի հավաքականումԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ)
Ամենադիտված