Ձեռքեր ու ոտքեր չունեցող տղամարդը Պապուա Նոր Գվինեայից լողալով հասել է Ինդոնեզիա
Աշխարհ
Դժբախտ պատահարի հետևանքով վերջույթները կորցրած ֆրանսիացին Պապուա Նոր Գվինեայից լողալով հասցել է Ինդոնեզիա,հաղորդում է MIGnews-ը։
1994-ին Ֆիլիպ Կրուազունը էլեկտրահարվել է, ինչից հետո բժիշկները ստիպված են եղել ամպուտացիայի ենթարկել նրա ոտքերն ու ձեռքերը։ Հինգ տարի առաջ տղամարդը սովորել է լողալ` օգտագործելով ոտքի պրոթեզներ, լաստեր։ 2010-ի սեպտեմբերին նա լողալով անցել է Լա Մանշ նեղուցը։
Իսկ այժմ Կրուազոնը մոտ 20 կմ է անցել Պապուա Նոր Գվինեայի Վուտունգ գյուղից մինչև Ինդոնեզիայի Պասար Սկոու։ Տղամադրը ջրում անց է կացրել 7 ժամ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ