Ուիլլ Սմիթն ապտակել է ուկրաինացի լրագրողին (Տեսանյութ)
Տեսանյութեր
Երեկ մոսկովյան «Октябрь» կինոթատրոնում տեղի է ունեցել «Սևազգեստ մարդիկ-3» ֆիլմի ռուսաստանյան շնորհանդեսը, որի ժամանակ հետաքրքիր միջադեպ է արձանագրվել: Ֆիլմը ներկայացրել է գլխավոր դերում հանդես եկող, հայտնի հոլիվուդյան կինոդերասան Ուիլլ Սմիթը:
Չնայած որ Սմիթը բարեհամբույր մարդու համբավ ունի, սակայն նույնիսկ նա չի հանդուրժել ուկրաինացի լրագրողի արարքը և ապտակել է նրան:
Բանն այն է, որ երբ կինոդերասանը դուրս է եկել Ritz Carlton հյուրանոցից և քայլել կարմիր գորգով, նրան է մոտեցել ուկրաինացի հեռուստալրագրողը և փորձել գրկել Սմիթին ու համբուրել: Վերջինս բավականին կտրուկ է արձագանքել: Սմիթը հրել է երիտասարդին, իսկ այնուհետև ապտակել` ասելով` «Ո՞րն է խնդիրը, գրողը տանի»:
Ավելի ուշ` լրագրողների հետ հանդիպմանը, Սմիթն ասել է. «Նա փորձում էր համբուրել շրթունքներս: Նրա բախտը բերեց, որ ես նրան բռունցքով չհարվածեցի... Կներեք, որ ես դա տեսախցիկների առջև եմ ասում»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)