Սպանվել է Սիրիայի նախագահի եղբայրը
Մերձավոր Արևելք
Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի եղբայրը՝ Մահիր Ասադը, ուրբաթ օրը սպանվել է իր պահակազորի անդամներից մեկի կողմից, գրում է «Ալ-Շուրուկ» թերթը։
Թերթի հավաստմամբ՝ նրա վրա արձակվել է 30 փամփուշտ, ինչի արդյունքում, երկար ժամանակ գտնվելով վերակենդանացումում, նա մահացել է։
Սիրիայում արդեն մի տարի է՝ չեն դադարում հակակառավարական ելույթները։ ՄԱԿ-ի տվյալներով՝ զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 10000 հոգին։ Սիրիական իշխանությունները պնդում են, որ բախումներում զոհվել է երկու հազարից ավելի զինծառայող և իրավապահ համակարգի աշխատակից։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)