Չեն Գուանչենն ընտանիքի հետ միասին Պեկինից մեկնել է ԱՄՆ
Աշխարհ
Չինաստանի իշխանմությունների կողմից այլախոհ ճանաչված չինացի կույր իրավաբան Չեն Գուանչենը երկու տարի ձերբակալված մնալուց հետո ընտանիքի հետ միասին Պեկինի օդանավակայանից մեկնել է ԱՄՆ–ի Նյու Ջերսի քաղաքի Նյուարկ քաղաք, հաղորդում է BBC Russian–ը։
Նրան Չինաստանի իշանությունները երկրի տարածքից դուրս գալու թույլտվություն տվեցին երկարատև պայքրից հետո։ Նրան անձնագիր տրամադրելու համար նույնիսկ միջամտեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։
40-ամյա իրավապաշտպանը միջազգային սկանդալի և մամուլի ուշադրության կենտրոնում էր հայտնվել ապրիլին, երբ տնային կալանքից փախել էր և հասել Պեկինում գտնվող ԱՄՆ դեսպանատուն, որից հետո վեց օր անցկացրել այնտեղ։
Փախուստի ժամանակ Գուանչենը վիրավորել էր ոտքը և ստիպված էր եղել բուժման կուրս անցնել տեղի հիվանդանոցում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)