Անկարայում հայտարարել են, որ չեն բանակցի Ասադի հետ
Թուրքիա
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը հայտարարել է, որ Անկարան բանակցություններ չի վարել և չի վարելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ գրել էին, որ թուրք դիվանագետներն առաջիկա օրերին կարող են մեկնել Դամասկոս Սիրիայի իշխանությունների հետ բանակցություններ անցկացնելու համար։
Չելիքը հայտարարել է. «Թուրքիան անդրկուլիսյան դիվանագիտական բանակցություններ չի վարել և չի վարելու նրա (Ասադի) հետ։ Տվյալ թեմայի շուրջ օտար ԶԼՄ-ների հաղորդումները չունեն որևէ հիմք։
Հնարավոր չեն դիտվում սեփական ժողովրդին ոչնչացնող, ժողովրդի դեմ ավիացիա ու քիմիական զենք կիրառող անձի հետ շփումները, ով իր պաշտոնը զբաղեցնում է բացարձակապես ոչ լեգիտիմ ձևով։
Թուրքիան աջակցում է Սիրիայում գործող լեգիտիմ ընդդիմադիր խմբավորումներին, այդ թվում նաև Սիրիական ազատ բանակին։ Նրանց աջակցում է ոչ միայն Թուրքիան, այլև՝ Անկարայի շատ դաշնակիցներ։ Տվյալ հարցի շուրջ մեր դիրքորոշումը միանշանակ է։
Թուրքիան ձգտում է Սիրիայում ստեղծել քաղաքական համակարգ, որը կարտացոլի ժողովրդի կամքը։ Սիրիային անհրաժեշտ է քաղաքական անցումային գործընթաց»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)