Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր Ռուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունը Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները 

Հայաստանին չվստահվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը

Վերլուծական

Հայաստանի իշխանության վերադասավորումների, նոր նշանակումների և պաշտոնանկությունների փուլում իրենց պաշտոնից հեռացող հայաստանցի մի քանի պաշտոնյաներ հեռակա կարգով «նշանակվեցին» ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Հայաստանի ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում գրեթե կանխորոշված էր համարվում, մինչև Օհանյանը կատեգորիկ հայտարարեց, թե չի պատրաստվում այդ կարգավիճակում աշխատել, եթե նույնիսկ պաշտոնապես նման առաջարկ ստանա: Մամուլն ու փորձագիտական շրջանակները ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում մի քանի անգամ «նշանակեցին» ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին, անգամ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին, ով անկախության 25-րդ տարեդարձի օրերին, մեծարվեց Ս. Սարգսյանի կողմից՝ հաղթահարելով տարիների «իզգոյացված» կարգավիճակը:

Եթե անկեղծ լինենք, ապա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն ինքնին որոշիչ չէ, և բացարձակապես այնպես չէ, որ որևէ հայաստանցու նշանակումն այդ պաշտոնում կարող է էապես կամ գոնե մասնակիորեն ազդել այդ կառույցի քաղաքականության վրա: Եթե ՀԱՊԿ-ում ֆորմալ դերակատարությունն ինչ-որ ազդեցություն ունենար, ապա դա տեսանելի կլիներ գոնե վերջին ամիսներին՝ ՀԱՊԿ-ում մեր երկրի նախագահությունը հաշվի առնելով:

Սակայն ՀԱՊԿ-ում կանոնադրական մարմիններն ոչինչ չեն որոշում և ընդամենը պարտաճանաչ կատարում են այն հանձնարարությունները, որոնք ստացվում են Կրեմլից: Այս իրողությունները հրաշալի հասկանում են մեր քաղաքական շրջանակներում և հենց այս համատեքստում էին քննարկում հարցը: Այսինքն, փորձում էին կանխատեսել, թե հայաստանցի պաշտոնյաներից հատկապես ո՞վ է ուղարկվելու մոսկովյան «աքսորի», կամ մերոնցից ո՞ւմ թեկնածությունն ավելի հարազատ կհամարվի Մոսկվայում: 

ՀԱՊԿ Երևանի գագաթաժողովը, սակայն երեկ հետաձգել է կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցը: Մի կողմից նույնիսկ լավ է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի այսօրվա հակադրության ֆոնին, այդ պաշտոնում չի հայտնվում Հայաստանի ներկայացուցիչը, ով որևէ ազդեցություն չունենալով Մոսկվայի քաղաքականության վրա, նրա թելադրանքով, հարկադրված է լինելու պարբերաբար հանդես գալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դեմ ուղղված հայտարարություններով:

Մյուս կողմից Հայաստանի սուբյեկտայնությունն, այնքան սահմանափակ է, նույնիսկ ՀԱՊԿ շրջանակներում, որ մեր երկրի ներկայացուցչին արդեն մեկ տարի չի վստահվում պաշտոն, որը փոխանցվում է ռոտացիոն կարգով: 

ՀԱՊԿ-ն չի ապահովում Հայաստանի անվտանգությունը, սահմանափակում է նրա արտաքին քաղաքականությունը ու նաև միջավայր է, որում Հայաստանն իրեն օտար և մեկուսացված է զգում: 

Ղազախստանն Ադրբեջանի դաշնակիցն է և նրա նախագահ Նորսուլթան Նազարբաևը հերթական անգամ չի ժամանել Երևան՝ այս անգամ պատրվակ բերելով հարբուխը: ՀԱՊԿ անդամ մեկ այլ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, երբեք չի թաքցրել իր ադրնեջանամետ դիրքորոշումները: Թերևս նման «դաշնակիցները» նմապատակահարմար չեն համարում, որ Հայաստանի ներկայացուցիչը զբաղեցնի ՀԱՊԿ գլխվոր քարտուղարի նույնիսկ սիմվոլիկ պաշտոնը՝ Իլհամ Ալիևին չնեղացնելու համար: Պուտինն իր հերթին չի ցանկանում նեղացնել Նազարբաևին և Բատկային:

Իսկ Հայաստանի նեղանալ-չնեղանալը վաղուց քաղաքական կատեգորիա չէ:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրըԼիոնել Մեսսին կարող է անսովոր պաշտոն ստանձնել Արգենտինայի հավաքականումԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ)
Ամենադիտված