Հրեաները պատրաստվում են գրավել «Տաճարի լեռը»
Աշխարհ
Կրոնական առաջնորդները պաղեստինցիներին զգոնության կոչ են արել՝ հրեաների կողմից Երուսաղեմի «Տաճարի լեռի» հնարավոր գրավման հետ կապված, որտեղ այս կիրակի անցկացվելու է քաղաքի օրվա տոնակատարությունը, հաղորդում է MIGnews.com–ը։
Այս հայտարարությունն արվել է, թեև նախապես ձեռնարկվել են անվտանգության համապատասխան միջոցներ, նույնիսկ փոփոխվել է տոնական երթուղին, որը շրջանցում է մահմեդական թաղամասերը։
Նշենք, որ 2011–ի տոնական շքերթը, որին մասնակցել էր ավելի քան 40 հազար հրեա, ավարտվել էր պաղեստինցիների հետ բախումներով, ինչի պատճառով 24 մարդ էր ձերբակալվել։
Իսրայելի ոստիկանությունը տոնական ուխտի երթուղու մոտ գտնվող խանութների պաղեստինցի առևտրականներին կոչ է արել այդ օրը փակ պահել խանութները՝ հնարավոր բախումներից խուսափելու համար։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ