Երևանում շարունակվում է «Թանգարանային գիշեր» ակցիան
Գիտություն և Մշակույթ
Այսօր մեկնարկեց «Թանգարանային գիշեր» ակցիան, որին մասնակցում են Երևանի և մարզերի շուրջ 60 թանգարաններ, որոնցից 28-ը մայրաքաղաքի թանգարաններ են: Բոլոր թանգարանների մուտքը երեկոյան ժամը 18:00-24:00-ն անվճար է:
Գաֆեսճեան արվեստի կենտրոնն իր այցելուներին բացի մշտական ցուցադրությունից ներկայանում է այլ ցուցահանդեսներով ևս: Այսպես, կենտրոնի շարժասանդուղքների սրահում ներկայացված է «Սվարովսկի բյուրեղապակյա պալատ» ցուցահադեսը: Արվեստի կենտրոնի հանրային կապերի և մարքեթինգի պատասխանատու Լիլիթ Սոխակյանը Լուրեր.com-ին տեղեկացրեց, որ այս ցուցահանդեսի հանրային բացումը օրեր առաջ է տեղի ունեցել:
«Ներկայացված աշխատանքներից առանձնահատուկ է բելգիացի ճարտարապետ Վինսենթ Վան Դույզենի «Կասկադ» ջահը, որն իրենից ներկայացնում է կասկադ՝ կասկադի մեջ: Վան Դույզենից աշխատանքերից բացի այցելուները կարող են ծանոթանալ ևս հինգ հանրահայտ դիզայներների աշխատաքներին»,- նշեց նա:
Լիլիթի խոսքով՝ միջոցառումներից կենտրոնականը «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» ցուցահանդեսի հանրային բացումն է, որը տեղի ունեցավ հենց այսօր: «Արծիվ» սրահում ներկայացված է Պողոս Հայթայանի, Ռոբերտ Էլիբեկյանի և Օշին Եղիազարյանցի մասնավոր հավաքածուների ընտրանին:
Հիշեցնենք, որ ակցիային Հայաստանը մասնակցում է 8-րդ անգամ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում