Հունաստանը պետք է մնա եվրոգոտում. G8
Աշխարհ
«Մեծ ութնյակի» (G8) ներկայացուցիչները ողջունել են Եվրամիության ջանքերը` տնտեսական աճի ապահովմանն ուղղված գործողությունների ծրագրի մշակման կապակցությամբ, և կարծում են, որ Հունաստանը պետք է մնա եվրոգոտում։
«Մենք ողջունում ենք Եվրոպայում շարունակվող բանակցությունները, որոնք ուղղված են տնտեսական աճի ապահովմանը։ Մենք համաձայն ենք, որ ուժեղ և միասնական եվրոգոտին կարևոր է համաշխարհային կայունության և տնտեսական աճի համար, և հաստատում ենք մեր հետաքրքրվածությունը այն բանում, որ Հունաստանը մնա եվրոգոտում` սեփական պարտավորություններին հարգանքով վերաբերվելու պայմանով»,– ասված է G8-ի հայտարարության մեջ, հայտնում է Ռիա Նովոստին։
Հիշեցնենք, որ G8–ի գագաթնաժողովն անցկացվում է ԱՄՆ նախագահի ամառանոցում, և քննարկվում են հիմնականում տնտեսական հարցեր։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ