Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Տիգրան Սարգսյանը վերադառնո՞ւմ է

Վերլուծական

Հովիկ Աբրահամյանի կառավարության պաշտոնանկությունից հետո որոշակի ակտիվություն է դրսևորում Հայաստանի նախկին վարչապետ, ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը: Եթե այսօրվա կարգավիճակը բնական է դարձնում նրա ակտիվ մասնակցությունը ԵՏՄ տնտեսական ֆորումին, ապա Նյու Յորքում կազմակերպված «Հայաստան» ներդրումային համաժողովում Տիգրան Սարգսյանի ակտիվ դերակատարությունը նույնիսկ որոշակի հակադրության մեջ է մտնում նախկին վարչապետի եվրասիական այսօրվա կարգավիճակի հետ:

Հատկապես համակարգային տրանսֆորմացիայի փուլում և խորհրդարանական ընտրություններից առաջ` նման իրադարձությունները դժվար է դասել պատահականությունների շարքին: Թե՛ Երևանում և, թե՛ Նյու Յորքում Տիգրան Սարգսյանը խոսել է այն առավելությունների, գրավչության մասին, որ, իբրև թե, ԵՏՄ-ի պես մեծ շուկան ընձեռում է Հայաստանի տնտեսությանը:

Արտաքուստ կարող է թվալ, որ Հայաստանի կառավարության նախկին ղեկավարը զբաղված է ԵՏՄ-ի քարոզչությամբ, մանավանդ, այս կառույցի ակնհայտ չկայացվածությունը և ճգնաժամը նման անհրաժեշտություն ծնում են: Մյուս կողմից` ԵՏՄ-ն Մոսկվայի պռոեկտն է, և քիչ հավանական է, որ Արևմուտքում կասկածելի համարվող այս նախագիծը խաղարկելով՝ լուծվի հայաստանյան ներդրումների հարցը: Սերժ Սարգսյանը սա հրաշալի հասկանում է և, վստահաբար, Տիգրան Սարգսյանին Նյու Յորք չէր տանի ԵՏՄ-ի քարոզչությամբ զբաղվելու համար: Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ Տիգրան Սարգսյանը, չնայած այսօրվա իր պաշտոնին, ամենևին էլ Եվրասիական ինտեգրացիայի ջատագով չէ: 

Բավական է հիշել, որ մինչև 2013-ի սեպտեմբերի երեքը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը եղել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հրապարակային հակառակորդներից մեկը և այդ թեմայով նույնիսկ ծավալուն հոդված է հրապարակել ռուսական մամուլում:

Մեկ այլ վարկածի համաձայն, Տիգրան Սարգսյանը որոշակի հեղինակություն է վայելում միջազգային տնտեսական կառույցներում և նրա ներկայությունը Նյու Յորքի համաժողովին` նպատակ ուներ նպաստելու Հայաստանի համար խիստ կենսական ֆինանսական խնդիրների լուծմանը: Այս վարկածը նույնպես պակաս արժանահավատ է թվում: Արևմուտքում նախևառաջ գնահատում են ոչ թե այս կամ այն անձին, այլ` երկրի համակարգը, որում Տիգրան Սարգսյանն այս պահին էական դերակատարություն, ֆորմալ մասնակցություն չունի: Ավելի հավանական է, որ Հայաստանում ստեղծված նոր իրավիճակը Տիգրան Սարգսյանի հայաստանյան քաղաքականություն վերադառնալու բարենպաստ վիճակ է ստեղծում, մանավանդ, նախկին վարչապետին մոտիկից ճանաչող մարդիկ ասում են, թե Մոսկվայում նա իր կոմֆորտը չի վերագտել: Գուցե Սերժ Սարգսյանը կարծում է, թե Տիգրան Սարգսյանը տեղ ունի իշխանական նոր կոնֆիգուրացիայում, որն ուրվագծվելու է առաջիկա ամիսներին:

Չմոռանանք, որ ասպարեզից հեռացվել է նախկին վարչապետի ներիշխանական հիմնական ախոյանը՝ Հովիկ Աբրահամյանը, ինչը որոշակի լեգիտիմություն է հաղորդում Հայաստանյան քաղաքականություն Տիգրան Սարգսյանի վերադարձի համար:

Արդյո՞ք Տիգրան Սարգսյանի համար նոր նիշ է վերապահված Հայաստանի քաղաքական կյանքում, թե՞ նա դիտարկվում է որպես «պահեստային տարբերակ»՝ ցույց կտա ժամանակը:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված