Թուրքական օդուժը մասնակցել է Մոսուլի գործողություններին
Թուրքիա
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Մոսուլի ազատագրման շրջանակում օդային գործողություններին մասնակցել են թուրքական ռազմական ինքնաթիռները: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
«Մենք ծրագրեր ենք կազմել ցանկացած իրավիճակի համար: Նախապատրաստությունները վերջացել են: Եթե Թուրքիայի դեմ իրավիճակ ստեղծվի, անմիջապես անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն»,- ասել է Յըլդըրըմը` ընդգծելով, որ իրենք հավատարիմ են մնում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերին, որ Թուրքիան «թե գործողություններում է լինելու, թե բանակցային սեղանին»:
Թուրքիայի վարչապետը հայտնել է, որ թուրքական օդուժը միջազգային կոալիցիայի ուժերի հետ Մոսուլում մասնակցել է օդային գործողություններին: «Բոլոր նրանք, ովքեր հայտարարում էին, թե Թուրքիան Մոսուլում անելիք չունի, ստացան պատասխանը»,- ասել է Յըլդըրըմը:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ