Բրազիլիայի նախագահը գումար կնվիրաբերի իրավապաշտպան կազմակերպությունների
Աշխարհ
Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը մտադիր է նվիրատվություն կատարել իրեն՝ որպես անցած դարի 1960-1980 թթ.-ի ռազմական դիկտատուրայի տարիներին խոշտանգումների ենթարկվածներին հասանելիք փոխհատուցումը տեղի իրավապաշտպան կազմակերպություններից մեկին:
Ինչպես հաղորդել է նախագահի աշխատակազմը, փոխհատուցումը կազմում է մոտ 10000 ԱՄՆ դոլար:
Դիլմա Ռուսեֆը 70-ական թվականներին անդամակցել է ընդդիմադիր խմբավորումներից մեկին, որի պատճառով ձեռբակալվել և ենթարկվել է խոշտանգումների:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ